Մոնղոլիան և ԵԱՏՄ-ն դեկտեմբերին կարող են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրել

Մարտին խորհրդակցություններ են անցկացվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մոնղոլիան և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող են ստորագրել 2024 թվականի դեկտեմբերին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխվարչապետի քարտուղարության ղեկավարի տեղակալ Ֆյոդոր Չերնիցինը՝ «Ռուս-մոնղոլական համագործակցության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։
«Մենք կարող ենք ստորագրել փաստաթուղթն արդեն մինչև ընթացիկ տարվա վերջ, դա նշանակում է դեկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում», - ասել է Չերնիցինը:
Մարտին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել են խորհրդակցություններ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ, որը սահմանափակ ապրանքային ընդգրկում է ենթադրում: