Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին, Հայաստանի հավաքականը ևս 3 բրոնզե մեդալ նվաճեց

Նարեկ Մանասյան
Հայաստանի հավաքականն արդեն 5 բրոնզե մեդալ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Բռնցքամարտիկներ Արթուր Սահակյանը (60 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ) բրոնզե մեդալներ նվաճեցին։
Արթուր Սահակյանի մրցակիցն էր բուլղարացի Ռադոսլավ Սիմեոն, Արթուր Բազեյանինը՝ ռուսաստանցի Էդուարդ Սավինը, իսկ Արարատ Հարությունյանինը` ՌԴ–ն ներկայացնող Տարխան Իդիգովը:
48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը նվաճեց եզրափակիչի ուղեգիր` 4:1 հաշվով հաղթելով սերբ Ռադե Յոկսիմովիչին։
Այսօր բրոնզե մեդալն էին նվաճել կանանց Հայաստանի հավաքականի անդամներ, երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը և Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունը, որն ընթանում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կավարտվի ապրիլի 28-ին։