ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում (Ռիմինի, Իտալիա) աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի եզրափակիչ։
Արթուր Դավթյանը վաստակեց 14.416 միավոր և գրավեց 5-րդ տեղը: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ ցատկի բարդությունը փոխեց: Մրցավարները գնահատեցին 13.733 միավոր:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկան նաև Գագիկ Խաչիկյանը և Արթուր Ավետիսյանը:
Գագիկ Խաչիկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում գրավեց 6-րդ տեղը՝ 14.600 միավոր, Արթուր Ավետիսյանը օղակների վարժության որակավորման 7-րդ տեղում է՝ 14.633 միավոր:
Օրեր առաջ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վահագն Դավթյանը ուսի վնասվածքի պատճառով չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը: