Եվրոպայի առաջնություն. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեց

Անուշ Գրիգորյան
Եվրոպայի առաջնությունն ընթանում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց։
Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում մենամարտեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ և հաղթեց 5:0 հաշվով։
Ապրիլի 25-ին կիսաեզրափակիչում Հայաստանի թիմից ռինգ դուրս կգան նաև Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)։
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունը, որն ընթանում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կավարտվի ապրիլի 28-ին։
Հայաստանի չեմպիոնը հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոնին