Եգիպտոսը Իսրայելի հետ հանդիպում է խնդրել

Գազայի հատված
Եգիպտացի և իսրայելցի պաշտոնյաների հանդիպումը կարող է կայանալ ապրիլի 26-ին Կահիրեում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Եգիպտոսը Գազայի հատվածում զինադադարի և պատանդների ազատ արձակման գործարքի շուրջ հանդիպում է խնդրել Իսրայելի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը` հղում անելով անվտանգության ոլորտի եգիպտական աղբյուրներին:
Նշվում է, որ եգիպտացի և իսրայելցի պաշտոնյաների հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 26-ին Կահիրեում: Դրանից հետո պետք է հանդիպումներ կայանան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ։
Աղբյուրների տվյալներով՝ եգիպտացի, իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաները երեկ դեմառդեմ և առցանց հանդիպումներ են անցկացրել՝ փորձելով զիջումների հասնել գործարքին հասնելու համար:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։