Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է. բեռնանվում հրդեհ է բռնկվել

Դարդանելի նեղուց
Անձնակազմի 14 անդամները տարհանվել են, նրանցից մեկը վնասվածքներ է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է, պատճառը Բարբադոսի դրոշով լողացող բեռնանավում բռնկված հրդեհն է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի առափնյա պահպանության աղբյուրին:
«Հրդեհ է բռնկվել է 107 մետր երկարությամբ «AK Discovery» նավում, որը Եգիպտոսից Բուլղարիա էր ուղևորվում Դարդանելի նեղուցով»,– հայտնել Է աղբյուրը:
Նշվում է, որ անձնակազմի 14 անդամները տարհանվել են, նրանցից մեկը վնասվածքներ է ստացել։
Մասնագետները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում։