«Չեմ դադարեցնելու հացադուլը». Լեո Նիկոլյանը գրավոր պատասխանի է սպասում

Լեո Նիկոլյան
«Զվարթնոց» օդանավակայանի բժիշկները չափել են նրա ճնշումը և ցավազրկող ներարկում արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիային։
Լրագրողը հացադուլ է հայտարարել ապրիլի 23-ին։
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկները չափել են նրա ճնշումը և ցավազրկող ներարկում արել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նա անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանի ներսում։
Նա ժամանել է դատական նիստի մասնակցելու. փաստաբանը` Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելու մասին