Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ ԵԱ բրոնզե մեդալակիր

Հայաստանի հավաքականն արդեն 2 բրոնզ ունի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։ 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Եվրոպայի չեմպիոնը մենամարտեց ռուսաստանցի Դարիմա Սանդակովայի հետ ու պարտվեց 4:1 հաշվով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բրոնզե մեդալ էր նվաճել երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։
Այսօր կիսաեզրափակիչում Հայաստանի թիմից ռինգ դուրս կգան նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)։
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունը, որն ընթանում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կավարտվի ապրիլի 28-ին։
Հայ 7 բռնցքամարտիկ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում են