Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան

Sputnik
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը ճապազրույցում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան։
Մարիա Զախարովան ասել է, որ այդ ողբերգոթյունը միշտ ընկալել են որպես սեփական ցավ և դժբախտություն։ «Ապրիլի 24-ը պատմական, հոգևոր և բարոյա-քաղաքական մեծ նշանակություն ունի բարեկամ հայ ժողովրդի և Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայ սփյուռքի համար», - ընդգծել է նա: