Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան

Sputnik
Կառավարությունը Տավուշից է որոշել սկսել բուհական ընդունելությունների նոր կարգի փորձարկումը։ Ըստ այդմ` դպրոցի ավարտական քննությունները կդառնան նաև բուհի համար ընդունելության քննություններ:
Նախարարը կառավարության նիստում ասել է, որ հենց այս տարվա թեստերը, որոնցով կազմակերպվում են քննությունները, նոր ձևաչափով կկիրառվեն և կհամապատասխանեն չափորոշչի բովանդակությանը: Ըստ նախարարի՝ սա նաև նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված ծրագրային նյութի վերջնարդյունքի գնահատմանը:
2026-ից համակարգը կգործի Հայաստանի բոլոր շրջանավարտների համար: