Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ներկայացրել է իր առարկությունները Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ: Նա մասնավորապես հայտարարել է, որ Եվրոպական դատարանը երբևէ չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, և նույնը կարելի է ասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի պնդումներին, թե Հայաստանն ընդունել է ռասիստական գաղափարախոսություն` որպես հիմք համարելով Գարեգին Նժդեհի արձանի մոտ կազմակերպված, այսպես կոչված «շքերթը»։