Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան

Sputnik
Ֆրանսահայ հայտնի ռազմական և հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը վերջերս համալրեց Հայաստանի իշխանության համար ոչ ցանկալի անձնաց ցուցակը։ Նիկոլյանը Զվարթնոց օդանավակայանում է պարզել, որ իր մուտքը հայրենիք` արգելված է։ Նա հացադուլ հայտարարեց, հրաժարվեց մեկնել ու մինչև օրս` օդանավակայանում է։ Լեո Նիկոլյանը նաև ջրադուլ է հայտարարել։
Այսօր Երևանում նա պետք է մասնակցեր դատավարության` մի գործով, որով տուժող էր ճանաչվել։ Թե ինչ գործ է և ինչ է լինելու դատավարությանը` մանրամասները հայտնել է փաստաբան Հայկ Ավագյանը։