Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան

Sputnik
Հայկական Սփյուռքը ցեղասպանության հետևանքներից մեկն է։ Այսօր աշխարհով սփռված հայերը, որոնք մոտ 3 անգամ ավելի են հայաստանցիներից, հայերնազրկված պապերի հիշողության ժառանգորդներն են։ Նրանց ընտանեկան ողբերգությունը մի ամբողջ ազգի ողբերգության մի մասն է ու նրանք այդ ողբեգությունը վերապրածներն ու վկաներն են աշխարհի տարբեր անկյուններում։
Մեծ մասամբ հենց Սփյուռքի ջանքերով հնարավոր դարձան Հայոց ցեղասպանության ճանաչումներն ամբողջ աշխարհով ու հենց Սփյուռքի գործոնն է բնականաբար, վրդովեցնում Էրդողանին։ Վերջերս նա ուղղակիորեն թիրախավորեց Սփյուռքը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին՝ հանուն պայծառ ապագայի: Իսկ Փաշինյանն ըստ Էրդողանի` հասկանում է, որ տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում:
Իրականում, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները 2018-ից առաջ և հետո խիստ տարբեր են։ Սփյուռքի ներուժը օգտագործելով Հայաստանի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու խոստումով իշխանության եկած կառավարությունն այսօր արգելում է սփյուռքի մեր հայրենակիցների մուտքը հայրենիք։
Հայաստանը և Սփյուռքը հակադրելու միտումն ավելի արտահայտված է դառնում խաղաղության օրակարգերի ներքո, երբ իշխանությունը պահանջատիրությունը մոռացնելու փորձեր է անում։
Ինչ վտանգ է թաքցնում Հայաստանն ու Սփյուռքը հակադրելու փորձերը. թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։