Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան

Sputnik
ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։
Իսպանիայում Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրեց Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ։ Հայտարարեց նաև, որ Ռուսաստանն է ներխուժել Ուկրաինա։
Ալեն Սիմոնյանի հայտարարությանը Sputnik Արմենիայի խնդրանքով անդրադարձել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։