Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ծանրագույն հարված է ՌԴ–ԱՄՆ հարաբերությունների վերականգնմանը․ Անտոնովը՝ Կիևին օգնելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրենք է ստորագրել օտարերկրյա դաշնակիցներին, այդ թվում Ուկրաինային օգնելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Կիևին ամերիկյան նոր օգնությունը ծանրագույն հարված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հեռանկարներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Օրենքների «թունավոր խառնուրդը» խոսում է տեղի իշխող շրջանակների գիտակցության թշնամական արմատականացման մասին։ Դա ծանրագույն հարված է հասցնում ապագայում ռուս-ամերիկյան հարաբերությունների հիպոթետիկ վերածննդի հեռանկարներին», – ասել է Անտոնովը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն զբաղվում է «այրվող հողի վրա էկվիլիբրիստիկայով»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օտարերկրյա դաշնակիցներին, այդ թվում Ուկրաինային օգնելու մասին օրենքը` վերացնելով այնտեղ ամերիկյան սպառազինության մատակարարումները վերսկսելու վերջին իրավական խոչընդոտը: Նախաձեռնությունը, որն օրենքի ուժ է ստացել, Կիևին մոտ 61 մլրդ դոլարի հատկացում է ենթադրում։