ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն լիագումար նիստի ընթացքում։
Ավելի վաղ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ։ Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա։
Մատվիենկոն ընդգծել է, որ Մոսկվային և Երևանին կապում է դարավոր բարեկամությունը: Նա ակնկալում է, որ հայ խորհրդարանականները գնահատական կտան նման ելույթին։