Պայթյուն Նորատուս գյուղի գերեզմանատանը. տղամարդու դիակ է հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենա
Ոստիկանությունն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը և դեպքի մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի գերեզմանատանը պայթյուն և փլուզում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՆԳՆ ոստիկանությունը պայթյունի մասին տեղեկությունը ստացել է ապրիլի 23–ին` ժամը 22:55-ի սահմաններում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ գյուղի գերեզմանատան մոտ դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով փլուզվել է գերեզմանի պարսպի մի հատված։ Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները պայթյունի վայրից մոտ 80-100 մետր հեռավորության վրա, դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկանությունն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը և դեպքի մանրամասները։