Հայ 7 բռնցքամարտիկ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում են

Բռնցքամարտ
Նախօրեին բրոնզե մեդալ էին ապահովել նաև Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանը և Նարեկ Մանասյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում այսօր քառորդ եզրափակիչում ռինգ են դուրս եկել 7 բռնցքամարտիկներ։
Նրանցից 4-ը հաղթանակի են հասել։ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, հաղթելով իրենց մենամարտերում ու դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովել են առնվազն բրոնզե մեդալը։
Նախօրեին բրոնզե մեդալ էին ապահովել նաև Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանը և Նարեկ Մանասյանը։ Ստացվում է, որ Բելգրադից մեր հավաքականն արդեն ապահովված է 7 մեդալով, իսկ թե ինչ հարգի մեդալներ կունենանք, պարզ կդառնա առաջիկա կիրակի օրը։