ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 00:15-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարանի մոտակայքում քաղաքացին ընկել է բարձրությունից և հայտնվել դժվարամատչելի հատվածում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նա հոսպիտալացվել է։