Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բայդենը ստորագրել է Ուկրաինային և ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին օգնելու մասին օրենքը

Բայդենի խոսքով ՝ ընդունված փաթեթը կենսական աջակցություն է ապահովում ԱՄՆ գործընկերների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օտարերկրյա դաշնակիցներին, այդ թվում Ուկրաինային օգնելու մասին օրենքը՝ վերացնելով այնտեղ ամերիկյան սպառազինությունների մատակարարումները վերսկսելու վերջին իրավական խոչընդոտը։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է հեռուստաուղերձում։
ԱՄՆ-ն Կիևին սպառազինություն է մատակարարում՝ մինչև վերջին ուկրաինացին պատերազմի համար
Օրենքի ուժ ստացած նախաձեռնությունը ենթադրում է Կիևին հատկացնել մոտ 61 մլրդ դոլար։
«Ես հենց նոր ստորագրեցի ազգային անվտանգության մասին օրինագիծը, որն ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից հանգստյան օրերին և հաստատվեց Սենատի կողմից երեկ։ Այն ավելի անվտանգ կդարձնի Ամերիկան և աշխարհը»,- ասել է Բայդենը հեռուստաուղերձում։
ԱՄՆ նախագահի խոսքով ՝ ընդունված ֆինանսավորման փաթեթը կենսականորեն անհրաժեշտ աջակցություն է ապահովում ԱՄՆ գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել իրենց ինքնիշխանությանը սպառնացող վտանգներից:
ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինային 1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել
Կես տարի տևած վեճերից հետո նախագիծը, որն ընդհանուր առմամբ համապատասխանում է Սպիտակ տան հարցումներին, ապրիլի 20–ին ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից և ապրիլի 23–ի երեկոյան հաստատվել Սենատի կողմից: Բացի Ուկրաինայից, այն նախատեսում է լրացուցիչ ֆինանսավորում Իսրայելի և ԱՄՆ դաշնակիցների համար հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ներառյալ Թայվանը: