Գիտաժողովի մասնակիցներին աշխարհի տարբեր երկրներից հրավիրել է Արամ կաթողիկոսը․ Գիտաժողովին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Sputnik Արմենիան զրուցել է ԵՊՀ մշակութաբանության բաժնի դասախոս Արմինե Տիգրանյանի հետ, որը գիտաժողովին ներկայացել է զեկույցով․ մշակութային ժառանգության փորձագետը առաջարկել է Արցախի մշակութային ժառանգության վերացումը ցեղասպանության կոնտեքստում դիտարկել։