Երկրում իշխանություն չկա․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան

Sputnik
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանն արդեն մի քանի օր Տավուշի մարզի բնաիչների շարքերում է, ովքեր բողոքում են սահմանազատման գործընթացի դեմ։
Բագրատ Սրբազանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է, որ նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունները, ոստիկանության կողմից կիրառված ճնշումները տավուշեցիներին ոչ միայն չեն ընկճել, այլև էլ ավելի են ամրապնդել պայքարելու վճռականությունը։
«Երկրում իշխանություն չկա։ Բասկետբոլ խաղացող կա, ֆուտբոլի դաշտի որակ ստուգող կա, ցանցերը նայող կա, կովերի կերի որակ նայող կա։ Բայց կառավարություն չկա»,- ասել է Սրբազանը։