Դեռ մի քանի ամիս առաջ, երբ բոլոր ղարաբաղցիները ենթարկվեցին բռնի տեղահանության, Time ամերիկյան հանդեսը կանխատեսեց.
«Պակաս հայտնի հայկական եկեղեցիները և հուշարձանները հողին կհավասարեցվեն, իսկ միջնադարյան հայկական ճարտարապետության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսին են Դադիվանքը և Գանձասարը, կվերափոխվեն և դրանց վրայից կջնջվեն հայերեն գրությունները, քանզի Ադրբեջանն արդեն փորձում է ներկայացնել դրանք որպես «կովկասյան աղվանների վանքեր»։
Ավաղ, Time-ի հոդվածագրի այս կանխատեսումները արդեն իրականանում են։ Միջազգային հանրությունը հիմնականում լռում է։ Ինչո՞ւ։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։