Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան

Sputnik
Ապրիլի 20-22-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և ՆՍՕՏՏ Արամ Առաջինի կաթողիկոսի նախաձեռնությամբ Լիբանանում տեղի է ունեցել «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը» խորագրով գիտաժողով։Գիտաժողովին հրավիրված են եղել նաև միջազգային կռույցների ներկայացուցիչներ, ցեղասպանության խնդիրներով զբաղվող իրավագետներ։
Գիտաժողովի մասնակից, մշակութային ժառանգության փոխձագետ, ԵՊՀ մշակութաբանության բաժնի դասախոս Արմինե Տիգրանյանը Sputnik Արմենիային պատմել է գիտաժողովում քննարկված որոշ ուշագրավ թեմաների մասին։ Միջազգային հեղինակավոր իրավագետներն ընդգծել են, որ «Ցեղասպանության» սահմանում այսօր բավական ընդլայնված է և չի սահմանափակվում զուտ ֆիզիկական բնաջնջմամբ։
«Հայաստանում և աշխարհի այլ երկրներում էլ այսօր ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց բնականոն ինքնությամբ ապրել և պահպանել ինքնության շարունակականությունն ու փոխանցումը»,- ասել է Տիգրանյանը։