Տավուշի մարզում արդեն մի քանի օր է չեն դադարում բողոքի ակցիաները՝ ընդդեմ Ադրբեջանի հետ սահմազատման աշխատանքների։
Երեկ երեկոյան ոստիկանությունը Բագրատաշենի խաչմերուկից բերման են ենթարկել միջպետական ճանապարհը փակած շուրջ 2 տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին։
Մախսուդյանը բերման ենթարկվելիս վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Պետրոսյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հիմքով։ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ևս տուժել էր ոստիկանության ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու արդյունքում։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Տավուշի դեպքերին, հայտնել, որ հանդիպել է ձերբակալվածներին ու Բագրատ Արքեպիսկոպոսին։