Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ

Sputnik
Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստի արարողությունից հետո Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը լրագրողների հետ ճեպազրույցում կաթողիկոսական պատգամն է հղել՝ առկա անվտանգային սպառնալիքների պայմաններում համախմբման ու համերաշխության կոչ անելով հայությանը։ Վեհափառ տերը հավատացյալ ժողովրդին է դիմել Սպարապետ Վարդան Մամիկոնյանի խոսքերով․ «արիությանը վախկոտություն մի խառնեք»։