Թուրքիայի նախագահի երեկվա հայտարարությունը Փաշինյանի համար ուղղակի վիրավորական պիտի լինի` որպես մի երկրի ղեկավարի, որը Հայոց Ցեղասպանության ճանաչումը տասնամյակներով առաջ է մղել ու տասնյակ երկրներ ճանաչել են այդ փաստը։ Sputnik Արմենիայի եթերում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Էրդողանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ թուրքական կողմը շատ ուշադիր հետևում է ՀՀ իշխանությունների խոսույթին, և ամեն անզգույշ ասված բառ կամ միտումնավոր արված արտահայտություն, աշխատում է ի վնաս Հայաստանի»,– նկատել է Մելքոնյանը։
Նրա համոզմամբ` Հայաստանը պարտավոր է արձագանքել Էրդողանի` Ցեղասպանության ու Սփյուռնի 10 մլն հայերի մասին ասված վիրավորական հայտարարություններին։ Մինչդեռ, ՀՀ իշխանության ներկյացուցիչներն իրականում զբաղված են տարբեր ամբիոններից թուրքական թեզեր տարածելով։