ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Ռուսական խմբավորումները կմեծացնեն Ուկրաինայում լոգիստիկ կենտրոնների և արևմտյան զենքի պահման բազաների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ։
«Կբարձրացնենք լոգիստիկ կենտրոնների և արևմտյան զենքի պահպանման բազաների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը։ Ռուսաստանի զինված ուժերը կշարունակեն կատարել առաջադրված խնդիրները մինչև հատուկ գործողության նպատակների լիարժեք իրագործումը»,-ասել է Շոյգուն։
Նա հավելել է, որ ՀՕՊ (Հակաօդային պաշտպանության) և ՀՀՊ (Հակահրթիռային պաշտպանության) զորքերի կատարելագործումը թույլ կտա ապահովել ՌԴ կառավարման համակարգի առավել կարևոր օբյեկտների, ռազմավարական միջուկային ուժերի և զորքերի խմբավորումների որակյալ պաշտպանությունը:
Նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի բանակում ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի ժամանակակից նմուշների մասնաբաժինը կազմում է 82 տոկոս, առաջիկա երկու տարում այն կհասցնեն 85 տոկոսի։