Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՊՆ-ն հայտնել է MIM-23 HAWK զենիթահրթիռային համակարգի արձակման կայանի ոչնչացման մասին

MIM-23 HAWK
Ռուսական զորքերը շարունակում են բարելավել մարտավարական դիրքերը և ավելի շահավետ բնագծեր զբաղեցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հայտարարել է հատուկ գործողության գոտում ամերիկյան արտադրության MIM-23 HAWK զենիթահրթիռային համալիրի արձակման կայանի ոչնչացման մասին:
Անցած մեկ օրվա ընթացքում ՌԴ ԶՈւ-ն խոցել է տարածքային պաշտպանության 113-րդ բրիգադի պահեստը, որում ԱԹՍ–ներ են եղել, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժ և զինտեխնիկա 115 շրջաններում, խոցվել է 104 ԱԹՍ։
ՌԴ զինվորականները Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ են խոցել
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրից հետևում է, որ ուկրաինական զորքերը մեկ օրում 1045 մարդ են կորցրել:
Ռուսական զորքերը շարունակում են բարելավել մարտավարական դիրքերը և ավելի շահավետ բնագծեր զբաղեցնել։
ՌԴ զինվորականներն ազատագրել են Նովոմիխայլովկան ԴԺՀ-ում․ ՌԴ ՊՆ