Քիշնևում «Հաղթանակ» վանկարկելով դիմավորեցին Երևանով վերադարձած Մոլդովայի ընդդիմադիրներին

Մոլդովացի ընդդիմադիրների գործողություններում, որոնք պաշտպանում են Մոլդովայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, երկրի գլխավոր դատախազությունը պետական դավաճանության նշաններ է տեսնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Մոլդովացի ընդդիմադիրների հիմնական խումբը, որը մասնակցում էր Մոսկվայում քաղաքական գործիչների համագումարին, վերադարձել է Քիշնև, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Համագումարի մասնակիցների շատ համախոհներ եկել էին աջակցելու Ռուսաստանից Մոլդովա ժամանածներին։ Նրանք վանկարկում էին «Հաղթանակ»։
Երկուշաբթի Քիշնևի օդանավակայանում ձերբակալել էին այն ուղևորներին, որոնք մասնակցել են մոլդովացի քաղաքական գործիչների և հասարակական գործիչների համագումարին և պաշտպանում են Մոլդովայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նրանց մի մասը ազատ է արձակվել Քիշնև ժամանելուց միայն երեք ժամ անց:
«Մենք սպասում ենք Ստամբուլից հաջորդ չվերթին, որով կժամանի մարդկանց հիմնական մասը։ Նախորդ չվերթը Երևանից բաց են թողել առանց խնդիրների»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Վերածնունդ» կուսակցության առաջնորդներից Նատալյա Պարասկան։
Մինչդեռ Մոլդովայի գլխավոր դատախազությունը «Հաղթանակ» դաշինքի ստեղծման մեջ, որում ընդգրկված են «Շոր», «Շանս», «Վերածնունդ», «Վիկտորիա», «Մոլդովայի այլընտրանքի և համաձայնագրի ուժը» կուսակցությունները, հայրենիքի դավաճանության նախադրյալներ է տեսել:
Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Մարինա Տաուբերի խոսքով՝ մոլդովացի ընդդիմադիրների մոտ խուզարկություններ են ընթանում: Ուժայինները մտել են մի քանիսի տներ, առգրավել գումար և հեռախոսներ։ Մարդիկ, որոնց տներում խուզարկություններ են կատարվում, վերադարձել են Ռուսաստանից և ապրիլի 22-ին սահմանին չեն ձերբակալվել, հստակեցրել է պատգամավորը։
Կիրակի օրը Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ-ին Մոլդովայի անդամակցությունը պաշտպանող մոլդովացի քաղաքական գործիչների և հասարակական գործիչների համագումարը, որտեղ հայտարարվել է «Հաղթանակ» դաշինքի ստեղծման մասին: Ընդդիմադիր «Շոր» կուսակցության ղեկավար Իլան Շորը դարձել է նոր դաշինքի գործադիր կոմիտեի նախագահ: Մոլդովայի Գագաուզյան ինքնավարության ղեկավար Եվգենիա Գուցուլը դարձել է նոր դաշինքի Ազգային խորհրդի գործադիր քարտուղար: