Պապիկյանն ընդունել է Ֆրանսիա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին. ի՞նչ են քննարկել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պապիկյանը Դըվինազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է այսօր։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, մասնավորապես՝ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: