ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ ՄԻՊ արագ արձագանքման խումբը տեսակցել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։ Նշվում է, որ թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ ֆրանսահայ լրագրողին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք:
Օդանավակայանում պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Նիկոլյանի հետ առանձնազրույց են ունեցել։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն է ուղարկվել իրավասու պետական մարմնին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել։ Լրագրողը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ երբ հասել է «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ, իրեն թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ իր մուտքն արգելված է։