ՀՀ–ի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումն իրատեսական է մինչև 2024 թ. նոյեմբեր. Ալիև

Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում. Արխիվային լուսանկար
Ադրբեջանի ղեկավարը կարծում է, որ Հարավային Կովկասում համագործակցության զգալի ներուժ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Այս մասին նա ասել է Բաքվում կայացած միջազգային համաժողովում։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության հասնելը մինչև COP29-ը, առնվազն հիմնարար սկզբունքների շուրջ, բավականին իրատեսական է թվում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Նրա խոսքով` Հարավային Կովկասի երկրների ներուժը հայտնի է, և Ադրբեջանի իշխանություններն արդեն գիտեն այն ոլորտները, որտեղ հնարավոր կլինի համագործակցել, եթե կողմերը վերջ դնեն երկարաժամկետ հակամարտությանը և կնքեն խաղաղության պայմանագիր։
Ավելի վաղ Ալիևը հայտնել էր, որ Բաքուն համաձայնել է Ղազախստանում մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որի ժամկետը դեռ չի նշվում։
Փաշինյանը հասկանում է դա. Էրդողանը` Հարավային Կովկասում հաստատվող նոր կարգի մասին