ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կհանդիպի Դավիթ Տոնոյանի հետ

Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ավելի վաղ հանդիպում էր պահանջել ՄԻՊ–ի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կհանդիպի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որն արդեն 2 տարի 7 ամիս կալանքի տակ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը։
Տոնոյանն ապրիլի 19-ին դիմել էր ՄԻՊ աշխատակազմ` հանդիպում պահանջելով Մանասյանի հետ։
«Պաշտպանն այց է իրականացնելու քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին խորհրդապահական կարգով տեսակցելու նպատակով»,– ասաց Ասլանյանը։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։