Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա

Վթար. արխիվային լուսանկար
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Այսօր Երևանում բախվել են «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսն ու «Toyota» մակնիշի մեքենան, որի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 09:10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա-Նար-Դոսի փողոցի խաչմերուկում։
«Բախվել են Երևանի բնակիչներ 45-ամյա Արծրուն Միքայելյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Համլետ Իսրայելյանի վարած «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով`ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 38 երթուղին՝ Ծարավ աղբյուր-Ջրաշեն: