Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն

Ջահերով երթ. արխիվային լուսանկար
Ապրիլի 24-ին պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող մուտքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներումերթևեկությունը կսահմանափակվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19։00-ից մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում»,– ասված է հաղորդագրությունում։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի` Երևանի ՀԷԿ-ին հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը Բրազիլիայի հրապարակի ուղղությամբ։
Բացի այդ, նույն օրը` ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ջահերով երթն այս տարի ևս կմեկնարկի Հանրապետության հրապարակից