ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինային 1 մլրդ դոլար ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել դաշնակիցների օգնության օրինագծի սպասվող ընդունումից հետո: Տեղեկությունը գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սենատը, հետևելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին, մտադիր է քննարկում սկսել և, հնարավոր է, օրինագիծ ընդունել ԱՄՆ արտասահմանյան դաշնակիցներին, այդ թվում՝ Իսրայելին, Թայվանին և Ուկրաինային օգնելու մասին։
Սենատում հաստատվելուց հետո օրինագիծը կներկայացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրությանը, որը Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում հայտարարել է, «պաշտպանական օգնության նշանակալի նոր փաթեթների» արագ փոխանցման մասին:
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ: