«2021 թվականին Հայաստանում խաղաղության օրակարգով իշխանության եկած կառավարությունն ունի լիազորություն ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը։
ՔՊ-ական պատգամավորը լրագրողներին վստահեցրել է, որ ձեռքերը կկտրի ու Տավուշից ոչինչ չի տա։
«Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս»,-պնդել է Խանդանյանը։
Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ բանակցությունների արդյունքում վերջապես իրենց հաջողվել է հասնել նրան, որ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվի որպես քաղաքական հիմք սահմանազատման համար։