Ադրբեջանը սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և ՀՀ-ի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից․Քոչարյան

Sputnik
«Ադրբեջանը Տավուշում սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և Հայաստանի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից»,-խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում համոզմունք է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Բաքուն կարող է կոշտացնել իր բանակցային դիրքերը, երբ խոսք լինի Սյունիքում սահմանազատման մասին։
«Չկա երաշխիք, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն փորձի ուժով բացել Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքը»,-նշել է Լևոն Քոչարյանը։
Պատգամավորը կարծում է, որ դրանք միանգամայն իրական մտահոգություններ են, և անցյալի իրադարձությունները ակնհայտորեն ապացուցում են իր իրավացիությունը։