Ապրիլի 24-ին ընդառաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացված ցուցադրությունը նվիրված է հատկապես Ցեղասպանությանը զոհ դարձած կանանց ու երեխաների հիշատակին։
Ցուցանմուշների շարքում նաև հայ կանանց իրական պատմություններն են, նրանց անձնուրաց սխրանքների վկայությունները` սեփական կյանքի գնով ազգակիցներին փրկելու մասին։
«Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի թվում հարյուր հազարավորները կանայք ու երեխաներ են, ինչը ավելորդ անգամ հերքում է հայերի Ցեղասպանությունը որպես պատերազմական գործողությունների հետևանք ներկայացնելու՝ Թուրքիայի տարբեր ժամանակների ղեկավարների արդարացումներն ու փորձերը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
Ինստիտւոտի տնօրենի խոսքով՝ իրենց սխրագործությունների շնորհիվ շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի։