Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան

Sputnik
Ինչպես երեկ Բագրատաշենում, այնպես էլ այսօր Նոյեմբերյանում ճանապարհը փակած մարդկանց մեջ մխրճվելու փորձ է արել Երկրապահ կամավորկանների միության տարբերանշանով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան։
«Բագրատաշենի միջադեպը տեղի է ունեցել ԵԿՄ ուղիղ համակարգված գործունեության արդյունքում։ Ուղղորդված մեքենան քշել է մեզ վրա։ Անձամբ ես եմ եղել այնտեղ ու ստացել մարմնական վնասվածքներ»,-լրագրողներին պատմել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորի ոխսքով՝ այդ ընթացքում ոստիկանները լուռ հետևում էին։ Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել։