Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան

Sputnik
Տավուշի մարզի Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը համագյուղացիներին ասել էր, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն անարդյունավետ է եղել։
Ըստ Շահինյանի՝ սահմանազատման մասին համայնքապետների առաջարկները կառավարությունում չեն ընդունել, այդ պատճառով էլ ինքը հրաժարվել է ընդգրկվել սահմանազատման աշխատանքային խմբում։
«Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ»,-լրագրողներին ասել է Շահինյանը։