Մոտ երկու շաբաթ է, ինչ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշի մարզի սահմանամերձ բնակիչների կողքին է։
Սրբազանը գիշերներ է լուսացրել ոսկեպարցիների կողքին ու կոչ է անում մտածել միայն հաղթանակների մասին։
«Ոչ ոք չպետք է պարտված լինելու զգացում ունենա։ Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին»,-տավուշցիներին ասել է բագրատ Սրբազանը։