ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Վազգենն ու Նարեկը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են ծանր վիրավորանքի մեղադրանքով, ինչը վաղուց ապաքրեականացված է»,– գրել է Բաբայանը։
Նշենք, որ «Իմնեմնիմիի» հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը մեղադրվում են հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։ Նրանք կալանավորվել են և մեղավոր ճանաչվելու դեպքում կարող են ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով: