Թբիլիսիի դպրոցներում ահաբեկչությունների մասին ահազանգից հետո հետաքննություն է սկսվել

Ավելի վաղ Հայաստանի դպրոցներում ևս ահաբեկչություններ կատարելու վերաբերյալ տեղեկություն էր տարածվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել Թբիլիսիի դպրոցներում զանգվածային ահաբեկչություն նախապատրաստելու մասին` Telegram ալիքով տարածված տեղեկություններից հետո։ Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ նման սպառնալիքներ տարածվել տարբեր Telegram ալիքներում ռուսերեն լեզվով, ինչը խուճապ է առաջացրել ծնողների շրջանում և սոցցանցերում։
«Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, օպերատիվ-հետախուզական գործողությունները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ նախորդ գիշեր վերջերս ստեղծված Telegram ալիքը տեղեկատվություն է տարածել Վրաստանի մայրաքաղաքի դպրոցներում այսօր ծրագրված ահաբեկչությունների մասին։ Հաղորդագրությունը ներառում է տասը դպրոցների ցուցակ, որտեղ ենթադրյալ պետք է տեղի ունենար ահաբեկչությունը։
Կարաչաևսկում հարձակում է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների վրա, երկու զոհ կա․ ՌԴ ՔԿ