ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն Տավուշի մարզի դատախազի պաշտոնին նշանակվել է գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը:
Նշվում է, որ գլխավոր դատախազը մի շարք նշանակումներ է արել նաև Երևանում, Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։