ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՌԴ զինվորականներն ազատագրել են Դոնեցկի Նովոմիխայլովկա գյուղը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների կողմից հաջող գործողությունների արդյունքում ամբողջությամբ ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոմիխայլովկա բնակավայրը և բարելավվել է մարտավարական դրությունը առաջնագծի երկայնքով», -նշված է հատուկ գործողության ընթացքի մասին ամփոփագրում:
Բացի այդ, ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի 10-րդ լեռնային-գրոհային, 79-րդ, 92-րդ դեսանտային-գրոհային, 46-րդ, 81-րդ աերոմոբիլային, 22-րդ, 23-րդ, 28-րդ, 41-րդ, 93-րդ մեքենայացված բրիգադների դիրքերին ԼԺՀ-ի Բելոգորովկա, Սպորնոյե, Մինկովկա, Կլեսչեևկա, Չասով Յար, Անդրեևկա և Սուրնի շրջաններում:
Ապրիլի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ռուսական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Բոգդանովկան ԴԺՀ-ում: Դրան հաջորդել են Ուկրաինայի զինված ուժերի 33-րդ մեքենայացված և 80-րդ դեսանտա-գրոհային բրիգադների երեք հակագրոհները Բոգդանովկայի և Պոբեդայի շրջաններում, որոնք հետ են մղվել ՌԴ ԶՈՒ «Հարավ» խմբավորման կողմից։