ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ՌԴ սահմանապահների հեռանալը: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ապրիլի 20-ին Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից։
Պատասխանելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին հարցին՝ Պեսկովն ասել է, որ Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չի եղել:
«Մենք ակնկալում ենք, որ արդեն կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինին և վարչապետ Փաշինյանին հնարավորություն կընձեռվի անձամբ քննարկելու այս և, ըստ անհրաժեշտության, այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՌԴ սահմանապահների հենակետները դուրս բերելու հայտարարությունը։