ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանի ծննդյան 65-րդ տարեդարձը։ Շնորհավորական ուղերձը հրապարակել է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի համար այս կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում, պետական և քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձն անմնացորդ ծառայեցնում եք Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությանն ու սպասարկմանը, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ կողմից»,– նշել է Փաշինյանը:
Նա Խաչատուրյանին մաղթել է առողջություն ու երջանկություն, ՀՀ նախագահի բարձր կարգավիճակում արգասաբեր գործունեության արդյունավետ շարունակություն` ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի: