Մհեր Գրիգորյանը չի հրաժարվել տավուշցիների հետ հանդիպումից, նրանք են գալու Երևան. Բաբայան

Մհեր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է տավուշցիների հետ հանդիպումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի հրաժարվել տավուշցիների հետ հանդիպելուց, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փոխվարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Անի Բաբայանը։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է տավուշցիների հետ հանդիպումից։
«Սկզբում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպել կառավարության շենքում»,- ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` Տավուշի մարզի ներկայացուցիչներն իրենք են գալու Երևան։
Ներկա պահին փոխվարչապետի գրասենյակից չեն հայտնում հանդիպման ժամը, և թե կոնկրետ ովքեր են մասնակցելու դրան։
Նշենք, որ ավելի վաղ Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ այսօր ժամը 18։00–ին Տավուշի մարզի 4 համայնքների ղեկավարները կհանդիպեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ինչից հետո միայն կորոշվեն հետագա քայլերը։